Մեր նպատակն է՝

հնարավորություն տալ մարդկանց լինել առողջ և ներդաշնակ, հաջողակ և նպատակասլաց, ազատ և անկաշկանդ։

Ամենաբարձր որակավորում ունեցող մասնագետներ։

Կարճ ժամկետներում բարձր արդյունավետություն։

Գաղտնիության լիարժեք ապահովում։

Անհատական մոտեցում յուրաքանչյուրին։

Միայն միջազգային չափանիշներ։

Համագործակցություն միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ։

Մեզ հետ ապրեք Ձեր կյանքը ՈՐԱԿՅԱԼ։
Այն միակն է։.

— Գործունեություն և դասընթացներ

11 Հունվարի | 2021

postnatal 1

"ՎԱՃԱՌՔԻ ՎԱՐՊԵՏ" հոգեբանական թրեյնինգ

"ՄԱԴԱԹՅԱՆ" հոգեբանական կենտրոնը կրկին կազմակերպում է իր՝ արդեն մեծ ճանաչում գտած "ՎԱՃԱՌՔԻ ՎԱՐՊԵՏ" թրեյնինգը, հիմնված հոգեբանության ՆեյրոԼինգվիստիկ Ծրագրավորում (NLP) ուղղության վրա, որը կօգնի մեզ հասկանալ գնորդի կարիքները և նրա հոգեբանությունը:

12 Հունվարի | 2021

postnatal 1

"ԱՐՏ-ԹԵՐԱՊԻԱ՝ բազային տեխնիկաներ" ուսուցողական թրեյնինգ

"ՄԱԴԱԹՅԱՆ" հոգեբանական կենտրոնը կրկին կազմակերպում է "ԱՐՏ-ԹԵՐԱՊԻԱ՝ ԲԱԶԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՆԵՐ" ուսուցողական թրեյնինգը, որն ուղղակիորեն համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին և ՀԱՍՏԱՏՎԱԾ է ԱՇԽԱՐՀԻ ԼՐՋԱԳՈւՅՆ ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԼԻԳԱՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ:

12 Հունվարի | 2021

postnatal 1

"ՆԼԾ պրակտիկ" (NLP practitioner) թրեյնինգ

"ՄԱԴԱԹՅԱՆ" հոգեբանական կենտրոնը, սեպտեմբերի 04-ին կազմակերպում է "ՆԼԾ պրակտիկ" (НЛП-практик, NLP-parctitioner)՝ հերթական Նեյրոլինգվիստիկ ծրագրավորման թրեյնինգը, որն ուղղակիորեն համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին և ՀԱՍՏԱՏՎԱԾ է ԱՇԽԱՐՀԻ ԼՐՋԱԳՈւՅՆ ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԼԻԳԱՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ:

Մեր մասնագետները.

Ծրագիր
26 րոպե

 

Ամեն չորեքշաբթի, ժամը 11: 00-ին, Youtube- ի ալիքում կարող եք դիտել մեր ծրագրի նոր թողարկումը:

Առակ.

Իրավիճակ առօրյա կյանքից

Իրավիճակ առօրյա կյանքից

Ամուսնացած քառասնամյա բիզնեսմենը նստած է վագոնի կուպեում: Նա կարդում է թերթի տնտեսագիտական բաժինը և ժամանակ առ ժամանակ պատուհանից դուրս է նայում՝ կողքով սլացող լանդշաֆտին:

Կարճ կանգառ, կուպեի դուռը բացվում է, և ներս է մտնում մի երիտասարդ տիկին: Նա բավականին մեծ պայուսակ ունի, որը նա փորձում է տեղավորել ուղեբեռային ցանցի մեջ: Բիզնեսմենը մի կողմ է նետում թերթը, վեր թռչում, և նրբակիրթ "թույլ տվեք"- ից հետո, տեղավորում ուղեբեռը:

Տիկնոջ արտաքինը անմիջապես գերում է նրան, իսկ երբ նա տեսնում է տիկնոջը նստած իր առջև՝ էլեգանտորեն ոտքը ոտքին գցած, մեր հերոսը հիացմունք է ապրում իր ուղեկցորդուհուց: Նա իրեն մի քանի տարով երիտասարդացած է զգում: Կնոջ հմայիչ ժպիտից, որով նա պարգևել էր վերջինիս իրեն ցուցաբերած օգնության դիմաց, ամբողջ մարմնով մեկ ջերմություն էր հաղորդվում:

Կարդալ ավելին >>

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты