fbpx

"ՄԱԴԱԹՅԱՆ" հոգեբանական կենտրոնը կրկին կազմակերպում է իր՝ արդեն մեծ ճանաչում գտած "ՎԱՃԱՌՔԻ ՎԱՐՊԵՏ" թրեյնինգը, հիմնված հոգեբանության ՆեյրոԼինգվիստիկ Ծրագրավորում (NLP) ուղղության վրա, որը կօգնի մեզ հասկանալ գնորդի կարիքները և նրա հոգեբանությունը:

Թրեյնինգի ժամանակ մենք կսովորենք ՎԱՃԱՌԵԼ՝ վաճառել ամեն ինչ և այնքան գրագետ, որ մեր վաճառքի հաջողությունները կկարողանանք հասցնել ԱՌԱՎԵԼԱԳՈւՅՆԻ:

ԹՐԵՅՆԻՆԳԻ ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈւՆԸ՝

    [li]Ծանոթություն: Խնդրի ներկայացում:[/li] [li]Ինչ է ՆԼԾ-ն և ինչու վաճառել ՆԼԾ օգնությամբ:[/li] [li]Վաճառքի համար անհրաժեշտ որոշ համոզմունքներ, պրեսուպպոզիցիաներ:[/li] [li]Մարդկանց՝ պոտենցիալ գնորդների ՆԼԾ տիպեր և դրանց արտաքին նկարագրություններ:[/li] [li]Վաճառքի ժամանակ անհրաժեշտ օգտագործվող պրեդիկատ - բառերի ուսուցում:[/li] [li]Գնորդի կողմից անգիտակցաբար տրվող աչքային մուտքի բանալիների ուսուցում:[/li] [li]Վաճառողի ընկալման դիրքերի օգտագործումը վաճառքում:[/li] [li]7, 38 և 55 տոկոսների տեսություն:[/li] [li]Վաճառողի ներքին կոնգրուենտություն:[/li] [li]Վաճառողի սենսորային սրություն:[/li] [li]Գնորդի հետ անհրաժեշտ հաստատվող ռապպորտ՝ հայելային արտապատկերում և միացում:[/li] [li]Վաճառքի ժամանակ, "ԼԱՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՐԴՅՈւՆՔԻ"՝ SMART մոդելի օգտագործում:[/li] [li]Վաճառք Դեկարտյան համակարգում:[/li] [li]Գնորդի համար մոտիվացիաի ստեղծում վաճառքի ընթացքում:[/li] [li]Վաճառքի կազմակերպման աբստրակցիայի մակարդակներ՝ Մետամակարդակ:[/li] [li]Գնորդի առարկությունների մետամոդելային քննարկում, քննադատություններ:[/li] [li]Վաճառքի մեջ օգտագործվող Էրիկսոնյան հիպնոսի էլեմենտներ՝ Միլթոն մոդել:[/li] [li]Վաճառքի ժամանակ՝ մետաֆորների կազմում:[/li] [li]"Հոգեբանական ժամացույց"-ի օգտագործումը վաճառքում:[/li] [li]Ստանդարտ խոսքային ստրատեգիաներ, որոնք անխափան աշխատում են վաճառքի ժամանակ:[/li]

ԹՐԵՅՆԻՆԳԻ ՄԵԹՈԴՈԼՈԳԻԱՆ՝ ինտերակտիվ և պրակտիկ, հիմնված իրական օրինակների վրա:

ԹՐԵՅՆԻՆԳԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ՝ հայերեն:

ԹՐԵՅՆԻՆԳԸ ՎԱՐՈւՄ Է ՄԻՀՐԴԱՏ ՌՈՍՏՈՄԻ ՄԱԴԱԹՅԱՆԸ՝ Հոգեբանական Գիտությունների Միջազգային Ակադեմիայի պատվավոր անդամ, Արհեստավարժ Հոգեթերապևտների լիգայի իրական անդամ և միջտարածքաշրջանային դասախոս, սերտիֆիկացված ՆԼԾ-թրեյներ:

ԵՐԲ՝ սկսած 03 սեպտեմբերի 2018 թ., երկուշաբթի և չորեքշաբթի օրերին, ԺԱՄԸ՝ 18:30-ից 21:30-ը (24 ԺԱՄ՝ մոտ 1 ամիս):

ՈՐՏԵՂ՝ "ՄԱԴԱԹՅԱՆ" հոգեբանական կենտրոն (հասցե` Վաղարշ Վաղարշյան 26):

ԹՐԵՅՆԻՆԳԻ ԸՆԴՀԱՆՈւՐ ԱՐԺԵՔԸ՝ 80 000 դրամ: Վճարումը հանարավոր է իրականացնել ինչպես կանխիկ (հնարավոր է մաս-մաս թրեյնինգի ընթացքում), այնպես էլ փոխանցումով՝ "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոնի բանկային հաշվին: Կորպորատիվ առաջարկների դեպքում արժեքը կարող է փոխվել:

Թրեյնինգը նախատեսված է նրանց համար, ովքեր իրենց աշխատանքին վերաբերվում են համապատասխան պատասխանատվությամբ և ձգտում ունեն կատարելագործվելու և ավելի լավ կազմակերպելու իրենց վաճառքը, հաշվի առնելով վաճառքի ընթացքում կարևոր նշանակություն ունեցող հոգեբանական գործոնը:

ԳՐԱՆՑՎԵԼՈւ ՀԱՄԱՐ՝ ՏԵՂԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ, գրանցվելու են ՄԻԱՅՆ ԱՌԱՋԻՆ 12 ԴԻՄՈՐԴՆԵՐԸ: Ցանկացողները շտապեն ԳՐԱՆՑՎԵԼ 010264633 և 055471134 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՈՎ:

Թրեյնինգի ավարտին տրվելու է երկու տիպի վկայականներ: Ձեռք բերված հմտությունները հաջողությամբ դրսևորած մասնակիցները կստանան՝ "ՎԱՃԱՌՔԻ ՎԱՐՊԵՏ" վկայականը, մյուս մասնակիցները՝ "թրեյնինգի մասնակցության" վկայական: