Աղքատներն ու Հարուստները

Մի իմաստունի հարցրեցին՝

- Ինչու՞ են աղքատներն ավելի բարյացակամ և շռայլ քան հարուստները:

- Նայիր պատուհանից դուրս, ի՞նչ ես տեսնում:

- Տեսնում եմ, թե ինչպես են երեխաները խաղում բակում:

- Իսկ հիմա նայիր հայելու մեջ: Ի՞նչ ես տեսնում այնտեղ:

- Ինձ:

- Տեսնու՞մ ես: Պատուհանն էլ, հայելին էլ ապակուց են, սակայն բավական է մի փոքր արծաթ ավելացնել, և արդեն տեսնում ես միայն Քեզ...



Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты