Նկարիչ Ռենե Մագրիտտի "Մոգական ռեալիզմը"

Իմաստությունն ու ամբարտավանությունը

Մի բուդդիստ Ուսուցիչ, ճանապարհորդում էր իր աշակերտների հետ, և մի անգամ լսեց, թե ինչպես են նրանք վիճում, թե ով է նրանցից ավելի լավը:

- Ես մեդիտացիայով եմ զբաղվում արդեն 15 տարի, - ասաց նրանցից մեկը:

- Ես բարի գործեր եմ անում սկսած այն պահից երբ թողեցի հայրական տունը, - ասաց մյուսը:

- Ես ուշի ուշով հետևում եմ Բուդդայի կանոններին, - ասաց երրորդը:

Կեսօրին նրանք կանգ առան հանգստանալու մի խնձորենու ստվերի տակ: Խնձորենու ճյուղերը, հասած բերքի ծանրության տակ ճկվել էին ու հասել համարյա թե հողին:

Այնժամ խոսեց Ուսուցիչը՝

- Երբ ծառը առատ բերք է տալիս, նրա ճյուղերը իջնում են շատ ցածր: Իրական իմաստունին բնորոշում է նրա խոնարհությունն ու համեստությունը: Երբ ծառն անպտուղ է, նրա ճյուղերը հպարտությամբ և ամբարտավանորեն վեր են ձգվում: Եվ հիմարը միշտ էլ իրեն մեծարում է և գնահատում իր մերձավորից բարձր:







Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты