ՀՈԳԵԲԱՆԻ ԵՎ ԼՈԳՈՊԵԴԻ ԱՆՎՃԱՐ ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈւՆ

ՀՈԳԵԲԱՆԻ ԵՎ ԼՈԳՈՊԵԴԻ ԱՆՎՃԱՐ ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈւՆ

ԽՈՐՀՐԴԱՏՎՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔ ԳԱՂՏՆԻՈւԹՅՈւՆԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈւՄ Է

Մեզանից յուրաքանչյուրը իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ հանդիպում է այնպիսի բարդ, "անելանելի" իրավիճակի, որի լուծումը գտնում է միայն չարացման կամ էլ այդ իրավիճակի հետ համակերպման մեջ, ունենում է խնդիրներ կապված երեխաների հետ՝ վախեր, վարքային խանգարումներ, կոնֆլիկտներ և վերջապես ունենում է խոսքի խանգարման որոշակի խնդիրներ։

Շատերը շարունակում են այդպես էլ ապրել՝ փչացնելով իրենց կյանքի որակը: Նրանք չեն էլ հասկանում, որ հետևելով իրենց կարծրատիպերին, տուժում են բացառապես իրենք՝ ունենալով անորակ կյանք:

Մեր կենտրոնի բարձր որակավորում ունեցող արհեստավարժ հոգեբանները և լոգոպեդները կոչված են Ձեր հետ միասին լավացնելու Ձեր կյանքի որակը և օգնելու Ձեզ` լուծելու Ձեր առաջ ծառացած խնդիրները:

Ուզում ենք հավաստիացնել, որ մեզ ուղարկված յուրաքանչյուր նամակ կարևոր և եզակի է մեզ համար, և յուրաքանչյուր իրավիճակ մեր մասնագետների կողմից քննարկվում է յուրովի՝ տրվելով գրագետ և պատշաճ պատասխաններ:

Միևնույն ժամանակ ուզում ենք հայտնել, որ շատ հոգեբանական և լոգոպեդական խնդիրներ հնարավոր չէ լուծել նման նամակագրության շրջանակներում և պահանջում է մասնագետի առկա աշխատանք: Եթե Ձեր խնդիրը կլինի այդպիսին, ապա մեր մասնագետները կզգուշացնեն Ձեզ այդ մասին և Դուք կկարողանաք խորհրդատվություն նշանակել հենց այն մասնագետի մոտ՝ ում վստահում եք:

Օրվա ընթացքում մեր կենտրոնը ստանում է 50-ից ավելի նամակներ և հուզող հարցեր և հենց դա է պատճառը, որ Դուք Ձեր նամակի պատասխանը կստանաք 15 օրվա ընթացքում:

Ձեր հարցերի պատասխանները ստանալու համար բավարար է անցնել երեք դյուրին քայլերով՝

  • Ներբեռնել "Խնդրի նկարագրման ձևը" ներքևում նշված "Ներբեռնել" պատկերի վրա սեղմելով, ընտրելով տարիքային այն շեմը, ում համար ուզում եք խորհրդատվություն ստանալ՝

ՆԵՐԲԵՌՆԵԼ մեծահասկաների համար խորհրդատվության թերթիկը

ՆԵՐԲԵՌՆԵԼ փոքրիկների համար խորհրդատվոթյան թերթիկը

  • Հանգիստ, առանց շտապելու, միայնության մեջ, Ձեզ համար համապատասխան ժամանակահատվածում հենց ներբեռնած բլանկի վրա լրացրեք այն՝ մանրամասն նկարագրելով Ձեր զգացողությունները և ուղղելով Ձեզ հուզող հարցերը, սակայն փորձեք չընկնել նաև մյուս ծայրահեղության մեջ։ Պատասխանեք տրված բոլոր հարցերին, որքան էլ անիմաստ դրանք Ձեզ թվան՝ տալով որքան հնարավոր է անկեղծ և ճշմարիտ պատասխաններ, որպեսզի մեր մասնագետները, ունենալով մաքսիմալ ամբողջական ինֆորմացիա, կարողանան տալ Ձեզ հուզող հարցերի գրագետ և ամբողջական պատասխանները: Յուրաքանչյուր հարցին խնդրում ենք պատասխանել հենց հարցի տակ: Կարիք չկա բոլոր հարցերի պատասխանները գրել բլանկի վերջում: Այն կբարդացնի մեր աշխատանքը:
  • Ուղարկեք արդեն լրացված ձևը doc ֆորմատով մեր էլէկտրոնային հասցեին՝ այն կցելով Ձեր նամակին, ներքևում նշված պատկերի վրա սեղմելով:

Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Ուրախ կլինենք, եթե կարողանանք ինչ-որ բանով օգտակար լինել։

Շնորհակալ ենք Ձեր վստահության համար: