fbpx
Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Հոգեբանը կարող է անհրաժեշտ լինել կամայական մարդու, անկախ սեռից, տարիքից, ընտանեկան և սոցիալական վիճակից: Գոյություն ունեն հոգեբանին դիմելու երկու հիմնական սկզբունքներ:

Առաջին սկզբունքը՝ դա կյանքի ծանր իրավիճակների հետ կապված սուր վիճակներն են: Սովորաբար դրանք որոշակի ոչ անսովոր վիճակներն են, որոնց մարդը պատրաստ չի եղել, ինֆորմացիա չի ունեցել, թե ինչպես դրանց հակազդի, և երբ որ դրանք տեղի են ունեցել, չի կարողացել ինքնուրույն վերակառուցվել և շարունակել նորմալ ապրել:

Ավելի հաճախ այդ իրադարձությունները լինում են նեգատիվ՝ մահ, բաժանություն, բռնություն, անցանկալի հղիություն և այլն: Սակայն կարող են լինել նաև պոզիտիվ՝ երեխայի ծնունդ, նոր պաշտոն, մեկնում և այլն, ինչի ժամանակ մարդը ունենում է նույն անցանկալի արդյունքը: Այս դեպքերում, հոգեբանը օգնում է ավելի արդյունավետ, մինիմալ կորուստներով և արագ հաղթահարել կյանքի այդ դժվարությունները քան դա կանի մարդը առանց որևե մի կողմնակի օգնության:

Երկրորդ սկզբունքը՝

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Ցանկացած մարդ, իր կյանքի ընթացքում, վաղ թե ուշ հանդիպում է այնպիսի դժվարությունների, որոնք նա չի կարողանում ինքնուրույն հաղթահարել: Դրանք կարող են լինել ինչպես անձնական կյանքում եղած դժվարություններ և անբաժան սիրուց ստացած տանջանքներ, այնպես էլ պրոբլեմներ ամուսնու, երեխաների, ղեկավարության կամ հարևանների հետ: Բոլորս էլ մարդ ենք, և բոլորս էլ բավարար չափով տարբեր ենք այն բանի համար, որ ժամանակ առ ժամանակ չգտնենք հպման կետեր միմյանց հետ: Նույնիսկ ամենամտերիմ մարդիկ կարող են օտարանալ, և այս դեպքերում Ձեզ անպայման անհրաժեշտ է մի մարդու օգնություն, ով խորությամբ կհասկանա Ձեր խնդիրը և կօգնի Ձեզ հետ վերադարձնել Ձեր երջանկությունը, հաջողությունը և սեփական անձի նկատմամբ համոզվածությունը: