Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Սթրեսի մակարդակը

Բոլորին հայտնի է, որ սթրեսը օրգանիզմի վրա ունի բացասական ազդեցություն: Ամեն օր մենք հանդիպում ենք ինչ-որ անբարեհաջող գործոնների, որոնք կարող են բերել սթրեսի և դեպրեսիայի: Հնարավո՞ր է արդյոք, ինչ-որ ձևով չափել սթրեսի մակարդակը: Պարզվում է՝ այո:

Գոյություն ունի տեսություն, ըստ որի, տարբեր իրադարձությունները մարդու մոտ առաջացնում են տարբեր ուժի հակազդումներ: Այս տեսության հիման վրա, հոգեբույժ Թոմաս Հ. Հոլմսը, մի ինքնատիպ իրադարձությունների սանդղակ ստեղծեց, որտեղ ամեն իրադարձությանը համապատասխանում էր ինչ-որ բալլ: Գլխի ընկնելը դժվար չէ, որ ինչքան բալլը բարձր՝ այնքան սթրեսի մակարդակը նույնպես բարձր: Որպեսզի չափել սեփական սթրեսի մակարդակը, անհրաժեշտ է այս սանդղակում նշել այն իրադարձությունները, որոնք կատարվել են Ձեր հետ վերջին 1 տարվա ընթացքում: Սթրեսը կարող է հիվանդությունների տեսքով բարդություններ թողնել, և այս հաշված բալերի գումարի միջոցով կարելի է որոշել այդպիսի բարդություն առաջանալու հավանականությունը:

Եթե արդյունքը գտնվում է մինչև 150 բալի սահմանները, ապա հիվանդության զարգացման հավանականությունը կազմում է մոտ 37%:

Եթե արդյունքը գտնվում է 150-300 բալերի սահմաններում, ապա հիվանդության զարգացման հավանականությունը կազմում է մոտ 40 - 60%-ի սահմաններում է:

Եթե արդյունքը բարձր է 300 բալից, ապա հիվանդության զարգացման հավանականությունը կազմում է մոտ 80 – 90%:

Եվ ինչ պետք է անել, եթե հաշվված բալերը բարձր լինեն: Տարվա ընթացքում կարելի է բավարար քանակի բացասական իրադարձություններ կուտակել, և քչերն են ցանկանում իրենց ուսերին զգալ այս "էմոցիոնալ բեռը": Սթրեսի բարձր մակարդակը, ոչ միայն տհաճ է, այլ նաև անցանկալի մեր առողջության համար: Իհարկե կուտակված սթրեսը կարելի է հանել: Սթրեսի հանման միջոցների մասին բազմիցս պատմվել է, սակայն երբեմն խնդիրը կարող է կայանալ նրանում, որ մարդը իրեն հաշիվ չի տալիս այն բանում, որ իրեն օգնություն է պետք: Երբեմն ունենալով, ինչպես մեզ թվում է անպատճառ անհանգստություն, տարբեր ձևի թուլություններ և առողջության հետ կապված խնդիրներ, մենք չենք հասկանում, որ այս ամենի պատճառը սթրեսն է, որը "սեղմում" է մեր վրա, և թույլ չի տալիս, որ լիարժեք ուրախանանք կյանքով: Հնարավոր է, որ այս դեպքում, սթրեսի մակարդակի հածվումը կօգնի մեզ մտածել այս հարցի շուրջ: Լինում են նաև այլ իրավիճակներ, երբ մարդը հարաբերականորեն հասկանում է, սակայն չի ցանկանում մինչև վերջ խոստովանել, որ օգնություն է անհրաժեշտ: Սովորաբար այսպիսի մարդիք, էմոցիոնալ խնդիրները լուրջ չեն ընկալում, համարելով, որ դա բնորոշ է "թույլ մարդկանց": Այս դեպքում հնարավոր է, որ Դուք փորձեք հաշվել այն մարդու, ում ցանկանում եք օգնել, սթրեսի մակարդակը, և նրբանկատորեն բացատրեք նրան: Ահա ևս մեկ իրավիճակ, երբ մարդը համարում է, որ ներքևում բերված աղյուսակից որևէ մի որոշակի իրադարձություն չի համապատասխանում նրա "անձնական" սթրեսի մակարդակին: Այս դեպքում, ցանկանում ենք հիշեցնել տողեր, Դեյլ Կարնեգիի գրքից, ով մարդկային փոխհարաբերությունների ոլորտում հայտնի մասնագետ էր՝. "Թույլ մի տվեք Ձեզ տրամադրությունը գցել մանրուքներից, որոնց պետք է արհամարհել և մոռանալ: Հիշեք, որ կյանքը չափազանց կարճ է, որպեսզի այն վատնել մանրուքների վրա":

Սթրեսի մակարդակի որոշումը ըստ դոկտոր Թոմաս Հ. Հոլմսի:

    [li]Ամուսնու մահը - 100[/li] [li]Բաժանությունը - 73[/li] [li]Ամուսինների բաժանումը - 65[/li] [li]Բանտարկությունը - 63[/li] [li]Մտերիմ ընտանիքի անդամի մահը - 63[/li] [li]Վնասվածքը կամ հիվանդությունը - 53[/li] [li]Ամուսնությունը - 50[/li] [li]Աշխատանքից ազատվելը - 47[/li] [li]Ամուսինների հաշտեցումը - 45[/li] [li]Թոշակի անցնելը - 45[/li] [li]Ընտանիքի անդամի առողջական վիճակի փոփոխությունը - 44[/li] [li]Հղիությունը - 40[/li] [li]Սեռական խնդիրները - 39[/li] [li]Ընտանիքի համալրումը - 39[/li] [li]Բիզնեսի վերակառուցումը - 39[/li] [li]Նյութական վիճակի փոփոխությունը - 38[/li] [li]Մոտ ընկերոջ մահը - 37[/li] [li]Զբաղվածության բնույթի փոփոխումը - 36[/li] [li]Ընտանեկան վեճերի թվի փոփոխությունը - 35[/li] [li]$ 10 000 գումարից բարձր վարկը կամ կալանքը - 31[/li] [li]Կալանված ունեցվածքի վերագնելու հնարավորության զրկումը - 30[/li] [li]Ծառայողական պարտականությունների փոփոխությունը - 29[/li] [li]Որդու կամ դստեր ընտանիքի լքումը - 29[/li] [li]Ամուսնու բարեկամների հետ ունեցած խնդիրները - 29[/li] [li]Սեփական կարկառուն նվաճումները - 28[/li] [li]Ամուսնու ածխատանքի ընդունվելը, կամ նրանից ազատվելը - 26[/li] [li]Ուսումնական հաստատություն ընդունվելը, կամ ավարտելը - 26[/li] [li]Կյանքի պայմանների փոխվելը - 25[/li] [li]Անձնական սովորույթներից հրաժարվելը - 24[/li] [li]Ղեկավարության հետ խնդիրները - 23[/li] [li]Աշխատանքային պայմանների և ժամանակների փոփոխությունները - 20[/li] [li]Բնակության վայրը փոխելը - 20[/li] [li]Ուսման պայմանների փոփոխությունները - 20[/li] [li]Հանգստի հետ կապված սովորույթները փոխելը - 19[/li] [li]Կրոնական ոլորտում ակտիվության փոփոխությունը - 19[/li] [li]Սոցիալական ակտիվության փոփոխությունը - 19[/li] [li]$ 10 000 գումարից ցածր վարկը կամ կալանքը - 17[/li] [li]Քնի և ակտիվության ռեժիմի փոփոխությունները - 16[/li] [li]Տուն մտնող մարդկանց թվի փոփոխությունը - 15[/li] [li]Արձակուրդը - 13[/li] [li]Ամանօրյա արձակուրդները - 12[/li] [li]Աննշան իրավախախտումը - 11[/li]

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты