ք.Երեվան, Վ.Վաղարշյան 12
"ՎԱՃԱՌՔԻ ՎԱՐՊԵՏ" հոգեբանական թրեյնինգ

"ՄԱԴԱԹՅԱՆ" հոգեբանական կենտրոնը կրկին կազմակերպում է իր՝ արդեն մեծ ճանաչում գտած "ՎԱՃԱՌՔԻ ՎԱՐՊԵՏ" թրեյնինգը, հիմնված հոգեբանության ՆեյրոԼինգվիստիկ Ծրագրավորում (NLP) ուղղության վրա, որը կօգնի մեզ հասկանալ գնորդի կարիքները և նրա հոգեբանությունը:

Թրեյնինգի ժամանակ մենք կսովորենք ՎԱՃԱՌԵԼ՝ վաճառել ամեն ինչ և այնքան գրագետ, որ մեր վաճառքի հաջողությունները կկարողանանք հասցնել ԱՌԱՎԵԼԱԳՈւՅՆԻ:

ԹՐԵՅՆԻՆԳԻ ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈւՆԸ՝

  • Ծանոթություն: Խնդրի ներկայացում:
  • Ինչ է ՆԼԾ-ն և ինչու վաճառել ՆԼԾ օգնությամբ:
  • Վաճառքի համար անհրաժեշտ որոշ համոզմունքներ, պրեսուպպոզիցիաներ:
  • Մարդկանց՝ պոտենցիալ գնորդների ՆԼԾ տիպեր և դրանց արտաքին նկարագրություններ:
  • Վաճառքի ժամանակ անհրաժեշտ օգտագործվող պրեդիկատ - բառերի ուսուցում:
  • Գնորդի կողմից անգիտակցաբար տրվող աչքային մուտքի բանալիների ուսուցում:
  • Վաճառողի ընկալման դիրքերի օգտագործումը վաճառքում:
  • 7, 38 և 55 տոկոսների տեսություն:
  • Վաճառողի ներքին կոնգրուենտություն:
  • Վաճառողի սենսորային սրություն:
  • Գնորդի հետ անհրաժեշտ հաստատվող ռապպորտ՝ հայելային արտապատկերում և միացում:
  • Վաճառքի ժամանակ, "ԼԱՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՐԴՅՈւՆՔԻ"՝ SMART մոդելի օգտագործում:
  • Վաճառք Դեկարտյան համակարգում:
  • Գնորդի համար մոտիվացիաի ստեղծում վաճառքի ընթացքում:
  • Վաճառքի կազմակերպման աբստրակցիայի մակարդակներ՝ Մետամակարդակ:
  • Գնորդի առարկությունների մետամոդելային քննարկում, քննադատություններ:
  • Վաճառքի մեջ օգտագործվող Էրիկսոնյան հիպնոսի էլեմենտներ՝ Միլթոն մոդել:
  • Վաճառքի ժամանակ՝ մետաֆորների կազմում:
  • "Հոգեբանական ժամացույց"-ի օգտագործումը վաճառքում:
  • Ստանդարտ խոսքային ստրատեգիաներ, որոնք անխափան աշխատում են վաճառքի ժամանակ:

ԹՐԵՅՆԻՆԳԻ ՄԵԹՈԴՈԼՈԳԻԱՆ՝ ինտերակտիվ և պրակտիկ, հիմնված իրական օրինակների վրա:

ԹՐԵՅՆԻՆԳԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ՝ հայերեն:

ԹՐԵՅՆԻՆԳԸ ՎԱՐՈւՄ ԷՄԻՀՐԴԱՏ ՌՈՍՏՈՄԻ ՄԱԴԱԹՅԱՆԸ՝ Հոգեբանական Գիտությունների Միջազգային Ակադեմիայի պատվավոր անդամ, Արհեստավարժ Հոգեթերապևտների լիգայի իրական անդամ և միջտարածքաշրջանային դասախոս, սերտիֆիկացված ՆԼԾ-թրեյներ:

ԵՐԲ՝ երկուշաբթի և չորեքշաբթի օրերին, ԺԱՄԸ՝ 18:30-ից 21:30-ը (24 ԺԱՄ՝ մոտ 1 ամիս):

ՈՐՏԵՂ՝ "ՄԱԴԱԹՅԱՆ" հոգեբանական կենտրոն (հասցե` Վաղարշ Վաղարշյան 26):

ԹՐԵՅՆԻՆԳԻ ԸՆԴՀԱՆՈւՐ ԱՐԺԵՔԸ՝ 80 000 դրամ: Վճարումը հանարավոր է իրականացնել ինչպես կանխիկ (հնարավոր է մաս-մաս թրեյնինգի ընթացքում), այնպես էլ փոխանցումով՝ "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոնի բանկային հաշվին: Կորպորատիվ առաջարկների դեպքում արժեքը կարող է փոխվել:

Թրեյնինգը նախատեսված է նրանց համար, ովքեր իրենց աշխատանքին վերաբերվում են համապատասխան պատասխանատվությամբ և ձգտում ունեն կատարելագործվելու և ավելի լավ կազմակերպելու իրենց վաճառքը, հաշվի առնելով վաճառքի ընթացքում կարևոր նշանակություն ունեցող հոգեբանական գործոնը:

ԳՐԱՆՑՎԵԼՈւ ՀԱՄԱՐ՝ ՏԵՂԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ, գրանցվելու են ՄԻԱՅՆ ԱՌԱՋԻՆ 12 ԴԻՄՈՐԴՆԵՐԸ: Ցանկացողները շտապեն ԳՐԱՆՑՎԵԼ 010264633 և 055471134 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՈՎ:

Թրեյնինգի ավարտին տրվելու է երկու տիպի վկայականներ: Ձեռք բերված հմտությունները հաջողությամբ դրսևորած մասնակիցները կստանան՝ "ՎԱՃԱՌՔԻ ՎԱՐՊԵՏ" վկայականը, մյուս մասնակիցները՝ "թրեյնինգի մասնակցության" վկայական: