ք.Երեվան, Վ.Վաղարշյան 12
Նկարիչ Մայքլ Պարկեսի "Մոգական ռեալիզմը"

Այն հարցին, թե նա ինչու՞ երբեք, ոչ-ոքի, ոչ մի բանի համար շնորհակալություն չի հայտնում, Արդիբալին պատասխանեց՝

— Հազիվ թե հավատաք, սակայն եթե ես շնորհակալություն հայտնեմ մարդկանց, նրանք իրենց բավարարված կզգան, իսկ դա հավասարազոր է նրան, կարծես թե նրանց վճարել կամ վարձատրել են իրենց գործադրած ճիգերի համար: Եթե շնորհակալություն չես հայտնում՝ ապա դեռ հնարավորություն է մնում, որ երբևիցե

նրանք կպարգևատրվեն իրենց մատուցած ծառայության դիմաց, և այդ պարգևատրումը կարող է շատ ավելի օգտակար լինել նրանց համար: Օրինակի համար՝ դա կարող է լինել այն ժամանակ, երբ նրանք իրոք դրա կարիքն ունենան: