ք.Երեվան, Վ.Վաղարշյան 12
Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Մեզանից շատերը հաճախ վերապրում են ինտուիտիվ զգացմունքներ, որոնք մենք չենք կարողանում բացատրել, օրինակ՝ մարդկանց հետ առաջին անգամ հանդիպելուց կամ բնակարան ընտրելու ժամանակ ինտերյերի իրերի նկատմամբ հանկարծակի համակրանք կամ հակակրանք: Լիդսի հետազոտողները պնդում են, որ այդ զգացմունքները, կամ ինտուիցիան՝ իրական են և մենք պետք է այն լրջորեն ընկալենք:

Կազմակերպված զարգացման ուսումնասիրության և զարգացման ստրատեգիայի կենտրոնից պրոֆեսսոր Ջերարդ Հոջկինսոնի ղեկավարությամբ Լիդսի հետազոտողների խումբի հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ինտուիցիան՝ մեր ուղեղի կողմից, ենթագիտակցական մակարդակի վրա ինֆորմացիայի պահպանման, ընկալման և մշակման արդյունքն է, այս նույնը վերաբերվում է նաև ռեալ հոգեբանական ֆենոմենին, որը հետագա հետազոտման կարիք ունի, որպեսզի հնարավորություն ստեղծվի օգտագործել նրա բոլոր հնարավորությունները:

Կան բազում հայտնի դեպքեր, երբ ինտուիցիան կանխել է աղետը, կամ ծանր հիվանդները հրաշքով առողջացել են, երբ բժիշկները հետևել են իրենց զգացողությանը: Բայց և այնպես, գիտնականները միշտ թերահավատությամբ են վերաբերվում ինտուիցիաին և դասում են նրան այնպիսի փսեվդոգիտության մեջ, ինչպիսին է պարահոգեբանությունը, ֆրենոլոգիան և այլն:

Գիտնականները, վերլուծելով այս ֆենոմենի ահռելի քանակի դեպքեր, եկան այն եզրակացության, որ ինտուիցիան, դա ուղեղի պատկեր է հիմնված ուղեղի նախքին փորձի վրա, որը իր մեջ պարունակում է խնդրի լուծման հավելյալ բանալիներ: Որոշումը ընդունվում է շատ արագ, ենթագիտակցական մակարդակի վրա: Այն ինչ մենք գիտենք, դա ընդհանուր զգացմունքն է՝ ինչ-որ բան ճիշտ է կամ ոչ:

"Մարդիք հաճախ ինտուիտիվ են շարժվում, երբ ժամանակ չեն ունենում որոշում ընդունելու, կամ երբ ընկնում են ինֆորմացիայի ավելցուկի կամ լուրջ վտանգի իրավիճակներում, երբ իրավիճակի գիտակցված վերլուծությունը անհնար է".- ասում է պրոֆեսսոր Հաջիկսոնը:

Նա բերում է "Ֆորմուլա 1" -ի մրցումների ժամանակ տեղի ունեցած իրավիճակի օրինակը, երբ բոլիդի օդաչուն, ինքն էլ չհասկանալով թե ինչու, հանկարծակի արգելակեց՝ շրջադարձից առաջ, որի հետևանքով էլ խուսափեց շրջադարձից այն կողմ կուտակված մեքենաների հետ ընդհարվելուց և փրկեց իր կյանքը:

"Օդաչուն չեր կարողանում բացատրել, թե ոնց զգաց, որ իրեն անհրաժեշտ է արգելակել, սակայն այդ ցանկությունը շատ ավելի մեծ էր, մրցույթը շահելու ցանկությունից" բացատրում է պրոֆեսսոր Հոջկինսոնը: "Մրցույթից հետո, օդաչուն ենթարկվեց հոգեբանական վերլուծության, որի համար նրան ցույց տվեցին այդ էպիզոդի տեսագրությունը, որպեսզի նա այդ պահը մեկ անգամ էլ վերապրի: Հետադարձ հայացք գցելով, նա գիտակցեց, որ հանդիսատեսը, որը մինչ այդ նրան խրախուսում էր, չեր նայում թե ինչպես է նա շրջադաջձ մտնում, այլ սառած նայում էր մյուս կողմի: Դա էլ հենց հուշումնէր: Նա հակազդեց այդ ինֆորմացիային անգիտակցաբար, և հասկանալով, որ ինչ-որ բան այնպես չէ, ժամանակին արգելակեց":

Պրոֆեսսոր Հոջիկսոնը համարում է, որ բոլոր ինտուիտիվ որոշումները հիմնվում են այսպիսի հուշումների վրա, սակայն չի պնդում, որ բոլոր այսպիսի որոշումները պարտադիր ճիշտ են:

"Մարդկանց համար նույնքան անհրաժեշտ են ինչպես գիտակցված, այնպես էլ անգիտակցական մտավոր գործընթացները, սակայն այնպես չէ, որ մի գործընթացը մյուսից լավն է" ասում է նա:

Պրոֆեսսոր Հոջիկսոնը հատուկ հետաքրքրված է բիզնեսում ինտուիցիայի դերի հարցով, որտեղ շատ մենեջերներ պնդում են, որ երբ կայծակնային լուծում է անհրաժեշտ, նրանք գերադասում են ինտուիցիան սոցիալական վերլուծությունից: "Մենք ուզում ենք որոշել, թե երբ են բիզնեսմենները փոխում մտածելակերպի մի ձևը՝ մյուսի, և ինչու, և ուզում ենք վերլուծել թե երբ են նրանց լուծումները ավելի ճիշտ: Հասկանալով այս ֆենոմենը, մենք կարող ենք օգնել կազմակերպություններին զարգացնել և սրել իրենց աշխատակիցների ինտուիտիվ հնարավորությունները":